Քոչարյանն ու Սարգսյանն օգնում են Փաշինյանին սպասարկել ՌԴ շահերը. Անդրիաս Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

«Այս խորհրդարանն ամբողջությամբ պարտված է և այն պարտության կողմնակիցների խորհրդարան է. այնտեղ են այն բոլոր ուժերը, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարում են ելակետ Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Աժ-ում իրենց քաղաքական ներկայացվածությամբ նպաստում և սպասարկում են ՌԴ-ի շահերը, ինչպես ժամանակին արել են:

«Այսօր խորհրդարանում են հայտնվել մեկը մյուսի համար խիստ ցանկալի և ձեռնտու քաղաքական ուժեր»,-նշել է Անդրիաս Ղուկասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներին, իշխանություն-ընդդիմություն հռետորաբանությանն ու որդեգրած մարտավարությանը, սահմանային կրակոցներին, ինչպես նաև թեմային առընչվող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ