Մոտոցիկլը բախվել է Mazda-ին, այն կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

Այսօր ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Խալիլյանը իր վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետով բախվել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 66-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ