Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ю

Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձանցից երեքը զոհվել են: Ուղեւորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:

Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ժանդարմները: Վթարի պատճառները հայտնի չեն: Նշվում է, որ վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում:

--00--ԱՀ

Տեսանյութեր