«Հայաստանը պետք է վերջ տա սադրանքներին ու հարձակումներին»․Անկարան դիմել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ю

Անկարան «կոչ» է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ․ փոխանցում է Anadolu-ն։

«Երկար ժամանակ անց Հարավային Կովկասում հաստատվեց խաղաղության և բարգավաճում: Հայաստանը պետք է գնահատի այս հնարավորությունը և վերջ տա սադրանքներին ու հարձակումներին»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան բազմիցս Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը՝ 44-օրյապատերազմի ամբողջ ընթացքում։

--00--ԱՀ