17 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱՀ