Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի անգլիական այլ ակումբում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին գրում է Բրիտանական Evening Standard-ը:

Հայ ֆուտբոլիստը կփոխի ակումբը, եթե «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը միանա իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին:

Աղբյուրի կարծիքով, հայ ֆուտբոլիստը խաղադաշտում հրաշալի կապ կստեղծի իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնի հետ:

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն ֆունտ ստերլինգ: Խնդիրը 29-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է՝ շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ: «Էվերտոնի» ամենաբարձր վարձատրությամբ խաղացողներ Սիգուրդսոնն ու Շնայդերլինը ստանում են շաբաթական 120 հազարական ֆունտ:

Անգլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում: Ոտքի կոտրվածք ստացած Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին: