Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Հունվարի 10-ին՝ ժամը 17:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault simple» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա.):