Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

սահման

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

--00--ԱԹ