Բախվել են Mercedes G 55–ն ու սմբուկով բեռնված Ford-ը, որը կողաշրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

վթար

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Mercedes G 55 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ford Transit-ը, որը բարձված է եղել սմբուկով, կողաշրջվել է։   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

--00—ՄՀ