Ո'չ 1,8-ով, ո՛չ 2,5-ով ուրախանալ չի կարելի․ Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում անդրադարձել է Նիկոլ  Փաշինյանի՝ գնաճի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը։ Բագրատյանի գրառումը՝ ստորև․

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ, ի հեճուկս չուզողների, 2018-ի գնաճը կազմել է 1,8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2,5% և ոչ թե 1,8 (տես՝  https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2,5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1,8-ով և ոչ էլ 2,5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4,5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5,5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից», - գրել է նա։