ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում ռազմական տեխնիկան․ CNN

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail
CNN-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ զինված ուժերին պատկանող ցամաքային ռազմական տեխնիկայի մի մասը վերջին մի քանի օրվա ընթացքում դուրս է բերվել Սիրիայից։ Այդ կերպ ազդարարվում է Սիրիայից հեռանալու վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարած ծրագրի մեկնարկը: 

CNN-ը հայտնում է, որ բեռի մի մասն արդեն տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով չի հստակեցչել՝ ինչ տեսակի բեռի մասին է խոսքը, և թե ինչ ճանապարհով է այն տեղափոխվել:

Հիշեցնենք, որ Սիրիայից ԱՄՆ զորքի և ռազմական տեխնիկայի դուրսբերման որոշումը դեկտեմբերի 31-ին ստորագրել է Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ պաշտոնը լքելուց որոշ ժամանակ առաջ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը համաձայնել է դանդաղեցնել զորքերի դուրս բերումը՝ գործընթացն առավել ճիշտ կազմակերպելու համար: