Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր կարճ է տևել։ Փաստաբանը Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նիստը հետաձգելու պատճառն այն էր, որ պաշտպանական կողմը չէր ծանոթացել դատախազության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքին։

«Դատական նիստը չկայացավ, քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը չէր ստացել։ Մենք վերջին օրերին չենք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել գրավոր առարկություն պատրաստելու համար։ Այդ իսկ պատճառով դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, վերաքննիչ բողոքը տրամադրել»,-ասել է փաստաբանը։

Նա նաև տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը Արմեն Գևորգյանին առաջադրված՝ փողերի լվացման մեղադրանքի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել դատարանին։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կկայանա հունվարի 17-ին՝ ժամը 12։00-ին։