ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանական համալիր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

դեսպան

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացան Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելեցին Տաթևի վանական համալիր։ Այս մասին հայտնում է USAID Armenia-ն.

«Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։

Դիտեք նկարները՝ Սյունիքում դեսպանի և գործընկերների անցկացրած զբոսաշրջային փորձառության մասին ավելին իմանալու համար»։

--00--ԱԹ