Թուրքիայում բնակավայրերի համար սպառնալիք հանդիսացող հրդեհներ այլևս չկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Թուրքիա հրդեհ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը հայտնել է, որ բնակավայրերի համար սպառնալիք հանդիսացող անտառային հրդեհներ այլևս չկան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ներկա դրությամբ չկան հրդեհներ, որոնք սպառնալիք հանդիսանան բնակավայրերին: Այրված տարածքները որևէ այլ նպատակի չեն ծառայեցվի, դրանք կվերականգնվեն»,- ասել է նա:

Ներկա դրությամբ, ըստ նախարարի, «շարունակվում է պայքարը 240 հրդեհներից 5-ի դեմ»: Բացի այդ, Անկարան քննարկում է հարևան Հունաստան հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու հարցը. վերջին օրերին Հունաստանում ևս մոլեգնել են անտառային հրդեհները: 

--00--ԱԹ