Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Զաս

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը լրագրողներին տեղեկացրել է, որ օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման մասին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  երկօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց անվտանգության խորհրդի գրասենյակ:

--00—ՄՀ