Ցորենի բերքահավաք՝ Ասկերանում․ արցախցիների անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ռուս

Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտ հացահատիկային մշակաբույսերի հավաքման ժամանակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ռուս զինվորականներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօրվա նպատակը բերքահավաքի անվտանգության ապահովումն է: Մաքրման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են շփման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուսական խաղաղապահ զորածմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:

Ըստ գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով, երբ ռուս սակրավորներ ականազերծել են գյուղատնտեսական նշանակության հողերը պայթուցիկ նյութերից և չպայթած զինամթերքից։

«Ցորեն ենք հավաքում, տարածքները շատ չեն, բայց ինչ կա, այն էլ մշակում ենք: Շնորհակալություն ռուս խաղաղապահներին մեր անվտանգությունն ապահովելու համար: Շուտով կսկսվեն աշնանային աշխատանքները, կրկին ապավինում ենք խաղաղապահների օգնությանը»,- ասել է Ասկերանի շրջանի բնակիչ Սուրեն Բաբայանը:

ՌԴ Պն-ն ն աև հայտնում է, որ Ասկերանի շրջանի դաշտերի բերքահավաքով Լեռնային Ղարաբաղում ցորենի բերքահավաքը գրեթե կավարտվի, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են Մարդասիրական արձագանքման կենտրոնին ցանքի աշխատանքները չխափանելու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած բոլոր ռազմական գործողությունների հրադադար հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

--00—ԼՄ

Տեսանյութեր