Անհետ կորած զինվորի հայրը, որ պատռել էր Անդրեի պաստառը, համերգից հետո համբուրել է երգչին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում նշված է.

«Երեկվա մեր հանդիպումը, չնայած որոշ խանգարող հանգամանքների կայացավ։

Կայացավ իմ ու ձեր ազնիվ մղումների շնորհիվ։ Ամենաազդեցիկ պահը այն էր, որ անհետ կորած զինվորի հայրիկը, ով պատռել էր միջոցառման պաստառը ևս ներկ էր` բազում որդեկորույս ծնողների և այրիների հետ միասին։ Վերջում նա մոտեցավ, խոսեցինք, հասկացանք իրար, գրկախառնվեց համբուրեց և ասաց, որ տեղյակ չէ ովքեր են այդ նյութը նկարել և օգտագործել իմ դեմ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Շնորհակալ եմ, որ միացաք քայլերթին, մոմավառությանը, որ միասին կատարեցինք Արցախի օրհներգը հենց Արցախի սրտում»։

--00--ԱԹ