Երեւանում բախվել են «Նիվա»-ն ու Nissan Tiida-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Երևանում հունվարի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմանում Ալեք Մանուկյան-Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 19-ամյա Քերոբ Ք.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 XD 789 համարանիշի և 32-ամյա Դավիթ Հ.-ի վարած Nissan Tiida մակնիշի 88 AD 887 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։