Մարտակերտում նախկին դատապարտվածների վեճի ժամանակ մեկը ոտքի հրազենային վիրավորում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Հունվարի 11-ին` ժամը 01:00-ի սահմանում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում վիճաբանություն է առաջացել նախկինում դատվածներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Բ.Մ-ի և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986 թ. ծնված Ա. Բ.-ի միջև, ինչի հետևանքով Բ. Մ.-ն՝ ձախ ոտքի հրազենային, իսկ Ա. Բ.-ն` գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։ 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

Ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» և «Մաուզեր» տիպի ատրճանակներ:

Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս