«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. հայրը մեղադրում է մանկաբարձ-գինեկոլոգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Հունվարի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Շ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ահազանգով մեկնած ոստիկանության աշխատակիցներին Հարություն Շ.-ն հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը կինը՝ 28-ամյա Նարինե Ս.-ն, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։ Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգն է։

Ըստ աղբյուրի՝ մանկաբարձ-գինեկոլոգը 43-ամյա Ա. Մ.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: