Մեզ դրդում են ապօրինությունների, հետո էլ գալիս, տուգանում են. բողոքի ակցիա ՊԵԿ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դեմ՝ հայտարաարելով, որ կոմիտեն իրենց դրդում է ապօրինի աշխատել:

« Մեզ դրդում են ապօրինությունների, հետո էլ գալիս, տուգանում են։ Եթե անձն ԱՄՆ-ից ներկրում է մեքենա, ուրեմն հավելավճար պետք է տա ճանապարհային ծախս: Ավտոմեքենան Ճապոնիայից բերում ես, 1000 դոլար հավելավճար ես տալիս: ՊԵԿ-ը մեզ բերեց, գցեց ծուղակը, հայտարարեց, որ բոլոր նվիրատվությունները դիտարկվում են որպես ապօրինություն: Նախկինում 2003թ.-ի մեքենաների համար կիրառվում էր 2002թ.-ի մեքենայի հսկիչ գինը, բայց հիմա դուրս է գալիս, որ 10 տոկոս թանկանում է, նույն մեքենան ավելի թանկ ես մաքսազերծում»,- ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար, կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաներն ուսումնասիրվելու են։