Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը մրցանակ է ստացել․ այն հանձնել է Էրդողանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Ըստ թուրքական NTV–ի՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։

Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշենք, որ Արա Գյուլերը 2016–ին համաձայնության էր եկել «Դուղուշ մեդիայի» հետ իր լուսանկարների պահպանման եւ ցուցադրման իրավունքների հետ կապված։ Արդեն 2018–ի օգոստոսի 16–ին՝ Արա Գյուլերի ծննդյան օրը, բացվել էր թանգարանը։

Հիշեցնենք, որ Արա Գյուլերը մահացել է 2018–ի հոկտեմբերի 17–ին։