Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ակցիաները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Էջմիածնում վերսկսվել են բողոքի ակցիաները Մանվել Գրիգորյանի դեմ: Ցուցարարներն այսօր՝ հունվարի 11-ին, «Ազգի դավաճան» պաստառներով կոչ են արել քաղաքացիներին ժամը 16-ին լինել վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ Մանվել Գրիգորյանը բոլորի խնդիրն է, նա պետք է դատապարվի օրենքի ամբողջ խստությամբ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը։ 25 միլիոն դրամի գրավի դիմաց նա ազատվել էր, որից հետո էջմիածինցիները բողոքի ակցիաներ սկսեցին  Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: 

Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր Մանվել Գրիգորյանին  գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին: