Չեմ արտագաղթելու, նույնիսկ եթե իշխանությունն այլընտրանք չթողնի. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Ազգային ժողովում հայտարարեց նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ Դավիթ Հարությունյանի և այլոց հետ կա հիմնադրված իրավաբանական ընկերությունում։ 

«Ուզում եմ ասել, որ ես տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն եմ հանձնել և լիցնեզիաս չեմ վերցրել, այդ գործունեությամբ հավանաբար ևս կզբաղվեմ, գումարած դրան՝ հանրային քաղաքականության մեջ մնալու ձևաչափի համար որոշ նախագծեր կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ ձեզ խոստանալ, որ հանրային քաղաքականությունից և ձեր հետ շփումներից (լրագրողների-խմբ.) չեմ խուսափելու»,–ասել է նա։

Արփինե Հովհաննիսյանը նաև նշել է, որ չի արտագաղթելու և հույս է հայտնել, որ իշխանությունն այնպիսի պայման չի ստեղծի, որ արտագաղթը դառնա այլընտրանք.

«Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել, Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենիքն է եւ ես շարունակելու եմ այստեղ գործունեություն ծավալել, որքան էլ որ պաթետիկ հնչի եւ որքան էլ որ հերոսական հնչի, պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումների համար և մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է առերեսվի։ Կարծում եմ, որ գործունեության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար թույլ տալու են, որ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ եւ նրանց շահերը պաշտպանեմ»։

Հարցին՝ եթե առաջարկ ստանա, կհամաձայնի՞ պետականաշինության ոլորտում գործել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է՝ «եթե»–ներով հարցերի չի սիրում պատասխանել։

Տեսանյութեր

Live

Լրահոս