30 տարվա կերտած հայրենիքը ցեխաջրի պես թափեցին, կենսագրություն և հերոսներ հերքեցին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Ազգային ժողովի աշխատանքների 7-րդ օրն է, և իշխանության ելույթներում չեմ լսում Հայաստանի ներկա տագնապների շուրջ որևէ նախադասություն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մենք այժմ ավտանգային խնդիրների ներքո ենք ապրում, և այս միջավայրում քաղաքական մեծամասությունը որդեգրել է նախկինների մեղադրանքների ամբարտավան մեծամտության վարքագիծ, և դրան զուգահեռ իշխանությանը դիմում է համագործակցության համար: Խնդիրն այն է, որ նրանք տիրապետում են քաղաքական մանիպուլյացիաների զինանոցին և այդպես էլ հասարակությանը կարողացան շեղել ու ատելության մթնոլորտ ստեղծել»,- նշեց նա:

Անդրադառնալով անցյալում բանակում եղած խնդիրների վերաբերյալ իշխանությունների մեղադրանքներին՝ պատգամավորը նշեց, որ իր համար անընդունելի է, որ Շուշին ազատագրած մարդկանց նկատմամբ շարունակ մեղավորության սլաքներ են ուղղվում՝ մոռացության տալով նրանց կատարած գործը․ «Այստեղ մարդիկ են, որոնք Արցախի և Շուշիի ազատագրման նվիրում ունեն: Մեր 30 տարվա կերտած հայրենիքը ցեխաջրի պես թափեցին, կենսագրություն և հերոսներ հերքեցին, իրենք չեն տեսնում մեր հաղթանակները:

Կենսագրություն չունեցող մարդիկ՝ չիմանալով հաղթանակի գինը, դատավոր են դարձել մարդկանց, ովքեր կենդանի հերոսներ են: Այս ամենը պատահական չէ, այն թուլացնում է մեր դիմադրողականությունը և կեղծում մեր անցյալը»:

--00—ԼՄ