Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ԲԴԽ ԱՆ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:

Կողմերը քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով:

--00--ԱԹ