Հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի լուծման ուղիները սպառված չեն․ Զաս

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

․

ՀԱՊԿ անդամ-երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ապահովումը ՀԱՊԿ առանցքային առաջնահերթություններից է: Ինչպես հայտնում է ՀԱՊԿ լրատվության ծառայությունը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Վերջինս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի անտանգության, նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վրա, այն նաև դժվարացնում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների իրականացումը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Զասը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և մտահոգ են զինված միջադեպերի հաճախակիացմամբ և աշխարհագրության ընդլայնմամբ:

«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերը, որոնց մասին դուք խոսում եք, Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական լուծման ուղիները սպառված չեն. դա, ըստ էության, կլիներ լավագույն տարբերակը բոլորի համար»,- ասել է նա:

--00--ԱԹ