Վրաստան-Հարավային Օսիայի սահմանը ժամանակավոր կփակվի H1N1-ի տարածումը կանխարգելելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Ռուսական ТАСС գործակալությունը գրում է, որ Հարավային Օսիայի՝ Վրաստանի հետ սահմանը ժամանակավոր կփակվի: Այդ մասին հայտարարություն է տարածել Հարավային Օսիայի պետանվտանգության խորհուրդը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշման պատճառը Վրաստանում H1N1 վիրուսի բռնկման փաստն է: Մտավախություն կա, որ այն կարող է տարածում գտնել նաև իրենց մոտ:

«Հարավային Օսիայի տարածքում վիրուսի տարածումը կանխարգելելու համար որոշում է կայացվել հունվարի 11-ին՝ ժամը 20:00-ին ժամանակավորապես դադարեցնել սահմանային անցակետերի աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

2 երկրների սահմանը նախատեսվում է փակել հունվարի 11-ին: Որոշումը կայացվել է Հարավային Օսիայի պետանվտանգության խորհրդի արտահերթ նիստի շրջանակում: