Մատաղիս-Թալիշ ուղղություններում աճյունների որոնողական աշխատանքներ կիրականացվեն

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում:

«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյան տեղեկություն: Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից։

 --00—ՄՀ