Պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ մահափորձի գործով կասկածվում է 3 տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

 

Thumbnail
Unian.net-ը տեղեկացնում է, որ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում հունվարի 9-ին շրջանային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի գործով ոստիկանությունը կասկածում է 3 անձի: Նախաքննության ընթացքում ոստիկաններն ուսումնասիրել են տեսահսկման համակարգի ֆիքսած կադրերը և պարզել, որ հանցագործությանը կարող է ներգրավված լինել երեք տղամարդ, հայտնում է :

Ներկայում ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի են ենթարկել շրջանային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանին: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Միրզոյանի վրա իրականացված հարձակման գործով: Միջադեպը որակվել է որպես մահափորձ:  

Կատարվածի մասին տեղեկություն ոստիկանությունում ստացվել է հունվարի 9-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Ոստիկանություն էր զանգահարել Կրիվոյ Ռոգի հիվանդանոցներից մեկի բժիշկը: Շտապօգնությունը տուժածին՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած 1984 թվականին ծնված տղամարդուն, հիվանդանոց է տեղափոխել ժամը 18:30-ին: Դեպքի վայր ժամանելով՝ պարզվել է, որ անհայտ անձինք, գազի բալոն օգտագործելով, հարձակվել են տուժածի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել մետաղական խողովակով: Դրանից հետո հարձակվողները փախել են անհայտ ուղղությամբ։