Մինչև թուրքը տան մեջ չմտնի, չմորթի՝ չի հասկանա, որ խաբվել է․ Վահրամ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

«Մենք ենք կորցնելու, պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց թատերագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանը՝ անդրադառնալով հետպատերազմական հասարակության տրամադրություններին, նաև «հայրենիք ու պետականություն կորցնելու ամեն օր սպառնացող վտանգին»։

«Եթե 3 միլիոն ենք, 800 հազարի համար պետությունը, պետականությունն իր տնից ներս արժեքն է, մինչև թուրքը չմտնի, տան մեջ չմորթի, չի հասկանա, որ խաբվել է։ Թշնամու 1000 զինվոր լցվել է սահմանից ներս, ազատ ֆռֆռում է, իսկ մենք անտարբեր ենք։ Փոխարենը, պատերազմից հետո զենքով գնում Ծիծեռնակաբերդ,  նկարվում ենք, տակը գրում Հադրութ։ Հայրենասիրությունից խոսողները ամենասուտ մարդիկ դուս եկան, նոյեմբերի 9-ից հետո նրանցից ոչ մեկը դուրս չեկավ փողոց։ Ելք չեմ տեսնում, սրանք հենվում են մեծամասնության վրա, իսկ նման իրավիճակի դեմը միայն ժամանակը կարող է առնել»,- նշել է նա։ 

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--00--ԱՀ