Արտակ Զեյնալյանը պետք է հանդես գա պարզաբանմամբ․ Ղազինյանը՝ Մհեր Ենոքյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն»-ի հիմնադիր Արթուր Ղազինյանը ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման հետ կապված գրառում է արել, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդես գա պարզաբանումներով։

«Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին միջնորդությունը ենթակա է պարզաբանման, քանի որ, համաձայն «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, ներման գործը Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ Վարչապետը: Իսկ Վարչապետին այն փոխանցում է ՀՀ Արդարադատության նախարարը:

ՀՀ Արդարադատության նախարարը անհապաղ պետք է հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ` կանխելու համար հասարակության ներսում խորացող հակասությունն ու թշնամանքը»,-գրել է Արթուր Ղազինյանը: