Հրդեհ Պտղունք գյուղում․ այրվել են տան տանիքը, մոտ 300 քմ խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 11-ին, ժամը 18:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի վերջնամասում այրվում է չբնակեցված տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:37-ին։ Այրվել են տան տանիքը՝ մասամբ (30 քմ), մոտ 300 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 թթենի։

--00--ԱՀ