Պատերազմում պարտվելն ու հայրենիքը թշնամուն հանձնելը՝ ըստ հայրենադավների,այդքան էլ ցավոտ չէ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Արտակ Զաքարյան

ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Կապիտուլյացիա ստորագրած հայրենադավների ոհմակի «երեւելի» ներկայացուցիչներից մեկը ընդդիմության ելույթները մեկնաբանում է որպես ընտրություններում պարտվելու արդյունք։

Պատերազմում պարտվելն ու հայրենիքը թշնամուն հանձնելը՝ ըստ հայրենադավների, այդքան էլ ցավոտ չէ, որքան ընտրություններում պարտվելը։ Այսինքն՝ ընդդիմությունը սրանց կապիտուլյանտ է անվանում ոչ թե նրա համար, որ կապիտուլյացիա են ստորագրել, այլ նրա համար, որ ընդդիմությունը պարտվել է ընտրություններում։ Այ քեզ անբարո մտածողություն։

Մի ընկեր ունեմ, նման դեպքերում ասում էր. «Անբարոյականից ամեն ինչ սպասելի է»»։

--00--ԱՀ