Մտահոգող է, որ 2018-ին ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2000 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

2018 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 21 061 քաղաքացի, որոնցից 18 095 դուրս է եկել երկրից. Տարբերությունը 2966 է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ըստ 2018-ի տվյալների՝ Հայաստանում մնացած Հնդկաստանի 2966 քաղաքացուց կացության կարգավիճակ է ստացել 2000-ը, որոնց մեծ մասը՝ ուսման հիմքով։ Այս առումով նկատելի աճ կա։ 2016 թվականին կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի 1086 քաղաքացի, 2017-ին՝ 938 քաղաքացի:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետը նշել է, որ կան որոշակի մտահոգություններ, թե սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր աշխատաշուկայի վրա․

«Այն էֆեկտը, որ մենք տեսանք սոցիալական մեդիայում, ստացավ նաև ատելության խոսքի դրսևորում: Ատելության խոսքը ոչ մեկին ոչ մի լավ տեղ չի տանելու, որովհետև այն նաև վերածվում է գործիքի, և դրա փորձառությունը հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է», - ասել է նա: