Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին ԱԱԾ-ն հարցաքննել է. մանրամասներ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հարցաքննել է Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Հարությունյանին: Նրան հարցաքննել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ. մայիսի 18-ի որոշման գործով: Բանն այն է, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես Վանոյի Արտակ, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից:

Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: Արդյունքում այս գործը հիմք է դարձել Դավիթ Հարությունյանին գաղտնալսելու համար: Սակայն նկատենք, որ դատարանն արձանագրել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանին գաղտնալսել են ապօրինի կերպով, իսկ գաղտնալսումների արդյունքում դատավորի հեռախոսազրույցների վերծանման արդյունքում ստացված տեղեկատվությունը ճանաչվել է անթույլատրելի եւ վերացվել։ Եվ, ահա, դատավոր Դավիթ Հարությունյանը այս գործի շրջանակներում է ԱԱԾ-ի կողմից երկու անգամ հարցաքննվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց. «Հարցաքննության ուղղակիորեն չեն կանչել, այլ դատական օրենսգրքի պահանջներից ելնելով՝ ինչպես բոլոր գործերով ԲԴԽ-ին ձեւական իրազեկել են, եւ քննիչի հետ հարցաքննության տեղն ու ժամը համաձայնացրել ենք, հարցաքննվել եմ սկզբում որպես վկա, իսկ վերջում՝ շաբաթներ առաջ՝ որպես տուժող»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ