Լոռիում 28-ամյա վարորդը «Ford Transit»-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Դավոյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտվել ձորակում, բախվելով գազատար խողովակին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ս․ Դավոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 81-ամյա Ելենա Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

--00—ԼՄ