Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Արմեն Սմբատյանը Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում։

--00—ՄՀ