Վրաստանում գրիպից մահվան 15-րդ դեպքն է գրանցվել․ 845 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

 

Thumbnail
Newsgeorgia.ge-ն գրում է, որ Բաթումում գրիպի բարդացումից 63-ամյա տղամարդ է մահացել: Այդ մասին հայտնել է Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Զաալ Միքելաձեն:

«Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Բաթումի բժշկական կենտրոնում: Լաբորատոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդն իսկապես մահացել է գրիպից, սակայն նա ունեցել է նաև այլ ռիսկային գործոններ»,- ասել է Միքելաձեն:

Երկրի մասշտաբով վիրուսի բարդացումից մահացել է 15 մարդ: Նախօրեին Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը հայտնել է, որ գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի:

Վրաստանում 100 000 բնակչի հաշվով 256 հիվանդ է հաշվարկվում: իրավիճակը համաճարակային կդառնա, եթե հիվանդների թիվը 100 000-ի դիմաց լինի 450-500: