Ուկրաինացի գործարարը վաճառում է ՌԴ-ում ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ածխահանք

Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովին պատկանող ԴՏԷԿ ընկերությունը վաճառում է իր «Դոնսկոյ Անտրասիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրասիտ» ՍՊԸ-ն և «Օբուխովսկայա հանքերի կառավարում» ԲԲԸ-ն՝ Ռոստովի մարզում գտնվող ածխի ձեռնարկությունները:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հանքավայրերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը: ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն արդեն հաստատել է նրա՝ իրավունքներ ստանալու միջնորդությունը, ինչը հնարավորություն է տալիս որոշել ԴՏԷԿ-ին պատկանող ընկերությունների գործունեության պայմանները:

Պարբերականը նաև նշում է՝ համաձայն Կիպրոսի ռեեստրի տվյալների՝ Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, այս անունը լայն ճանաչում չունի ածխի շուկայում:

--00--ԱԹ