Մենք ծնկի չենք եկել. Ալիևը վախենում ա, որովհետև Արցախը հետ ենք բերելու․ փոխգնդապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

«Սև լճում ինչ ուզում են, թող կառուցեն, մեկ է, մենք մեր հողերի տերն ենք լինելու։ Մեր զորքին 9-10 ամիս չկրակելու հրաման է տրված եղել։ Հայը, ոնց 1992-ին է միայնակ կռվել, նույնն էլ հիմա․ այն ժամանակ թուրքը ծնկաչոք կրվեց, իսկ մենք ծնկի չենք եկել»։ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։

«Շուշին տվեցին։ Ոչինչ ջրի տակ չի մնում, մինչև սեպտեմբերի վերջ բացահայտումներ կունենանք։ Ինչի՞ Եղնիկները չհանձնեցին, որովհետև այնտեղ հրամանատար էր կանգնած։ Վերևից հրաման է եղել, որ նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, պետք է հանձնենք Քարվաճառը», - նշել է փոխգնդապետը, ապա հավելել․ «մեր պաշտոնյաները Նժդեհին ֆաշիստ սարքեցին, ձեզ թվում է՝ նրանց հետաքրքրո՞ւմ է Վազգեն Սարգսյանը։ Սխալը Տեր-Պետրոսյանից է եկել․ 1992-ին պետք է սահմանազատում աներ, այսօր մեր հողերը մերը կլինեին։ Բայց հիմա Ալիևը վախենում է, որովհետև մենք Արցախը հետ ենք բերելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ