Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

․

Ժամը 15:45-ին, Ասկերանի ՇՈԲ ոստիկաններն օպերատիվ տվյալների հիման վրա զննության են ենթարկել Իվանյան համայնքի բնակիչ Ա.Ա.-ի բնակելի տունը, որի բակում առկա փայտյա արկղերի մեջ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս պատկանող և նրա կողմից ապօրինի պահվող 660գ. քաշով չորացված և մանրացված Մարիխուաննա տեսակի թմրանյութին նմանվող զանգված ։

Զննության է ենթարկվել նաև նկուղային հարկը, որտեղ ինքնաեռի կափարիչի մեջ հայտնաբերվել և վերցվել է 5.21գ. քաշով չորացված և մանրացված Մարիխուաննա տեսակի թմրանյութին նմանվող զանգված։

Ա.Ա.-ի բանջարանոցում Ասկերանի շրջբաժնի ծառայողները հայտնաբերել են նաև ապօրինի ցանված և աճեցրած կանեփանման բույսի թվով 15 թուփ։

Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ Արման Սարուխանյանը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

--00--ԱՀ