Հրդեհ՝ Վանաձորում. մասամբ այրվել է տան երկրորդ հարկը՝ կենցաղային իրերով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

.

Օգոստոսի 13-ին, ժամը 02:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել է տան երկրորդ հարկը (մասամբ)՝ կենցաղային իրերով։

--00--ԱՀ