Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Վրաստան

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի («Քոբեր» կայարանից 600 մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։

Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

 --00—ՄՀ