Ալիևն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ալիև

Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, և որ իբրև թե ընտրությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը «համակերպվել է պարտության հետ»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN TURK-ին տված հարցազրույցի շրջանակում:

«Նման պայմաններում Հայաստանին զինելը չի ​​տեղավորվում որևէ տրամաբանության շրջանակում»,-ասել է Ալիևը՝ հիշելով, որ օրեր առաջ ՌԴ ՊՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ և ասել, որ զենքի մատակարարումը Հայաստանին սկսվել է:

Ալիևը նաև ընդգծել է, որ այս ֆոնին կտրուկ հայտարարություն է արել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը:

--00—ԼՄ