1մլն 680 հազար դրամ ԿԳՄՍ–ին՝ Արմեն Շեկոյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Շեկոյան

Վարչապետի որոշմամբ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով, կհատկացվի 1մլն 680 հազար դրամ։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի` բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2021 թվականի ինն ամսում հատկացնել 1,680.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով),– ասվում է որոշման մեջ։

--00—ՄՀ