Արմավիրի մարզում 3 ավտոմեքենա է բախվել, մեկ վիրավոր տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

եռավթար

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Nissan Tiida, КамАЗ և ЗИЛ Մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

--00--ԱԹ