Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի վրա են կրակել, ԱԹՍ-ներ են նկատվել. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

զինվոր

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին որոշակիորեն հանդարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Հակառակորդը կրակել է Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ, բնակիչները ԱԹՍ-ներ են նաև նկատել երկնքում, բայց այս պահին համեմատաբար հանգիստ է»,- նշեց համայնքապետը:

--00--ԱՀ