Փրկարարները կանխել են 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

նկար

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Է․ Խ․-ի (ծնված 1992 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

--00—ԼՄ