Երևան-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ավտոճանապարհ

Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ 37+417 - կմ42+988 հատվածում (Մեծամոր բնակավայրից մինչև Արմավիր քաղաք) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի մարզպետը: 

5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում միջին նորոգման շրջանակներում նախատեսված է՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, տերմոպլաստով գծանշում։

Ճանապարհի նշված հատվածում արդեն իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

--00—ՄՀ